Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի խորհրդի նիստին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Շվեյցարիայի Մոնտրո քաղաքում մասնակցել է Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինքի (GAVI) խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում քննարկվել են իմունականխարգելման ծրագրերի հետագա իրականացման կարևորագույն խնդիրներ, ընդունվել են միասնական որոշումներ:

Նիստի ընթացքում մասնակից բոլոր երկրներից կազմվել է «Իրականացնող երկրների խումբ»: Այն կօգնի երկրներին ապագայում հանդես գալ ավելի ուժեղ ձայնով, ինչպես նաև ընդունել կարևոր որոշումներ, որոնք կազդեն բնակչության առողջության և բարեկեցության վրա:

Ընդունվել են նաև որոշումներ՝ բարելավելու ծրագրերի կառավարումը և ամրապնդելու երկրների, գործընկերների և դաշինքի կապերը` ռազմավարության արդյունավետ իրականացման ուղղությամբ։

Քննարկվել են COVAX հարթակի գործունեությանը և առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, որոնք խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացնելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

Հաջորդը

Ուկրաինայի ԶՈՒ-ն հակահարձակման համար նախապատրաստում են ութ նոր գրոհային բրիգադ․ Reuters

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդդիմությունը մտադիր է կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե թուրքական ընդդիմությունն իշխանության գա, մտադիր է կոշտ պատժամիջոցներ կիրառել…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1417 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1417 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել…
Դիտել

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ԱՀ ՊՆ

Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ Արցախի Հանրապետության…
Դիտել

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share