ԱՄՆ-ում գործող հայկական եկեղեցիների առաջնորդները Բայդենին կոչ են արել դեմ կանգնել Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկցած փորձի

Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ նախազգուշացնելով, որ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելը Արցախի համար կնշանակի մահվան դատավճիռ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրապարակած նամակը:

«Մենք՝ հայկական ծագում ունեցող ամերիկացի քրիստոնյաների հոգևոր առաջնորդներս, կոչ ենք անում Ձեզ վճռականորեն կանգնել Արցախի քրիստոնյա հայերին Ադրբեջանի կազմ մտցնելու ցանկացած փորձի դեմ. այդ երկիրը բացահայտորեն հանձնառու է հայերի հայրենիքի այս հնագույն հատվածի բնիկ բնակչության էթնիկ զտմանը։ Ցանկացած կարգավորում, որը բռնապետական Ադրբեջանին է ենթարկեցնում ժողովրդավարական Արցախի՝ վտանգի տակ գտնվող քաղաքացիներին, մահապատիժ է այս սուրբ հողի հայերի համար, որը 120 000 տղամարդկանց, կանանց ու երեխաների և, իհարկե, անթիվ սրբավայրերի հայրենիքն է», – գրված է նամակում:

Նամակի հեղինակները նաև կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից և ընդգծում են, որ ամերիկացիները երբեք չպետք է մեղսակից լինեն ցեղասպանական բռնություններին, որ Ադրբեջանը կարող է իրականացնել հայերի դեմ:

Ամերիկայի Հայ առաքելական, կաթոլիկ և ավետարանական եկեղեցիների հոգևոր առաջնորդները նաև հույս են հայտնում, որ ԱՄՆ ղեկավարությունն առաջ կմղի ժողովրդավարական խաղաղություն հաստատումը, որը հարգում է քրիստոնեության վաղ բնօրրան հանդիսացող Արցախի ինքնորոշման իրավունքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնի է Փաշինյանի, Ալիևի, Միշելի, Շոլցի և Մակրոնի հանդիպման ժամը

Հաջորդը

Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին

Առնչվող նյութեր
Դիտել

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնն Արցախում շարունակում է հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնի անձնակազմը շարունակում է կատարել Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման և ռազմական գործողությունները դիտարկման…
Դիտել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Արարատ Միրզոյանին

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) լրատվական կենտրոնը հայտնել է, որ հունվարի 23-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի կենտրոնակայանում կհանդիպի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share