ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 578 դեպք, որից 197-ը՝ արտակարգ

Հունիսի 20-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 578 դեպք, որից 197-ը արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, 4 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 81 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 165 կենցաղային կանչ. տուժել է 137 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 40 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է ճամբար մեկնող երեխաների առաջին և երկրորդ հերթափոխերի թվաքանակը

Հաջորդը

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Մարտունի-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում հանքահորում պայթյուն է տեղի ունեցել, փլատակների տակ աշխատողներ կան

Թուրքիայի հյուսիսում գտնվող հանքում պայթյուն է տեղի ունեցել. փլատակների տակ կան աշխատողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս…
Դիտել

Բաքվում ներկայացրել են Արցախում հայտնաբերված «Իսկանդերների» բեկորները

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը (ANAMA) Բաքվում ներկայացրել է Արցախում հայտնաբերված «Իսկանդեր» հրթիռների բեկորները: Այդ մասին հայտնում է «Интерфакс»-ը: Նշվում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share