Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը

Մարտի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական իրավապահ կառույցների շուրջ 28 տարվա համագործակցությունը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։

Ներքին գործերի նախարարը նշել է, որ տարիների ընթացքում ֆրանսիացի գործընկերների աջակցությամբ կազմակերպվել են 100-ից ավելի միջոցառումներ՝ շուրջ հազար ոստիկանի համար։ Վահե Ղազարյանն իր խոսքում ընդգծել է նաև ինտենսիվ աշխատանքները, որոնք իրականացվում են Հայաստանի և Ֆրանսիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև, իսկ միգրացիայի ոլորտում՝ սերտ համագործակցությունը Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի տարածաշրջանային ներկայացուցչության հետ։

Արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակացությամբ և Ֆրանսիայի անունից պատրաստակամություն հայտնել աջակցել նախարարությանը։

Անն Լույոն նշելով ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ կապերը՝ կարևորել է ոստիկանության, քաղպաշտպանության և միգրացիայի ոլորտներում համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարության կազմավորման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Նա մատնանշել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում համագործակցությունը միգրացիայի և քաղաքացիության ոլորտում, նշել ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ, ծառայողների ատեստավորման ու ջրային պարեկային ծառայության ստեղծման աշխատանքների մասին։

Հարավային Կովկասում ներքին անվտանգության տարածաշրջանային կցորդ Օլիվիե Լըֆեբվրը ներկայացրել է համագործակցության նախատեսվող ծրագրերը, որոնք ընդգրկում են ներքին վերահսկողության, ոստիկանական գվարդիայի, ջրային պարեկային ծառայության, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ընտանեկան բռնության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիայի և քաղաքացիության ոլորտները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված այլ հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հայկական կողմի խղճին ենք թողնում ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը երրորդ երկրների վրա բարդելու փորձերը»․ Զախարովա

Հաջորդը

Ալիևի ելույթը ՀՀ նկատմամբ հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր.ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք…
Դիտել

Կանադայի արտգործնախարարը կայցելի Հայաստան. հայտնի է օրակարգը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ «Արմենպրես»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share