Ֆինանսների նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Հայաստանի տնտեսական վիճակը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի ընթացիկ տնտեսական իրավիճակը: Վահե Հովհաննիսյանն ընդգծել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավման և առևտրատնտեսական համագործակցության խթանման կարևորությունը:

Դեսպան Քվինն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բլինքենը կարճատև շփում է ունեցել Լավրովի հետ

Հաջորդը

Ալիևը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտ բողոքել է Մեծամորի ԱԷԿ-ից

Առնչվող նյութեր
Դիտել

ՍԴ նորընտիր դատավորները երդվեցին

ԱԺ-ն արտահերթ նստաշրջան է հրավիրել։ Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորները երդվեցին։ «Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը`…
Դիտել

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հանդես է եկել ելույքով։ «Հիշում…
Դիտել

Տնտեսական ներկայացուցիչներ՝ Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստվում է ներկայացուցիչներ ունենալ Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում. Հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share