Տոնական ցերեկույթ՝ նվիրված երեխաներին

Քաղցրավենիք պատրաստող երեխաներ, փուչիկներ, պաղպաղակ ու տոնական մթնոլորտ. հունիսի 1-ի առիթով «Froze Gelato»-ում «Lilevents»-ը մանկական անվճար միջոցառում էր կազմակերպել: Ցերեկույթին՝ իրենց փոքրիկներով մասնակցում էին նաև տարբեր հաղորդավարուհիներ, դերասանուհիներ։

Երեխաներն անձամբ զարդարեցին թխվածքաբլիթները, խաղացին տարբեր խաղեր, իսկ մայրիկների համար հետաքրքրիր անակնկալ էր նախատեսված։ Ծանոթացան պաղպաղակի մասին ամենահետաքրքիր փաստերն, թե ով եւ որտեղ է հայտնագործել պաղպաղակը, հիշեցին իրենց մանկությունը, սիրելի պաղպաղակների տեսակները եւ վայելեցին Ֆրոզեի համեղությունները:

Պաղպաղակները պատրաստում են հայրենադարձներ Նարեկն ու Վարդինեն։ Նրանք Սիրիայից 2011 թվականին են տեղափոխվել հայրենիք՝ մշտական բնակության: Շուկան ուսումնասիրելուց հետո պարզեցին, որ լավ որակի պաղպաղակի պահանջարկ կա Հայաստանում, ուստի համադրելով իրենց փորձը, 2017 թվականին սկսեցին արտադրման գործընթացը.

«Ֆրոզեի հաջողությանը գաղտնիքն ընտանեկան ջերմությունն է: Մեր պաղպաղակները պատրաստվում են իտալական արդիական սարքավորումներով, ինչը կարողանում է ապահովել բարձր որակը: Այստեղ պատրաստվում է երկու տեսակի պաղպաղակ՝ ժելատո և սորբետ: Չեն օգտագործվում համային, հոտային որևէ հավելումներ»:

Եվ վերջապես 2021 թվականին Ֆրոզե սրճարանի համահիմնադիրները որոշեցին ունենալ փոքրիկ սրճարան եւ ստեղծել իրենց ստարտափը:

Հեղինակ՝ Ալինա Ստեփանյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեց

Հաջորդը

17-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Առնչվող նյութեր
Դիտել

Պեմզաշենի դաժան դեպքի բացահայտման մանրամասները. ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում…
Դիտել

Ուրցաձոր գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

Օգոստոսի 15-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։…
Դիտել

Վարչապետն ընդունել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք համայնքների ղեկավարներին, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share