Վովայի Արշակը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը և կալանքի տակ մնալու ժամկետը երկարացրել է ևս 3 ամսով։

Սույն դատական նիստին ավարտվել է քրեական դատավարության օրենքի 311-րդ հոդվածով սահմանված քննարկումը, դատարանը  նախնական դատալսումների փուլը հայտարարել է ավարտված և  անցել է  հիմնական դատալսումների փուլին։

Այս գործով հաջորդ դատական լսումները նշանակվել են ապրիլի 19-ին, ժամը՝ 16։00-ին, որի ժամանակ հարցաքննության կհրավիրվեն թվով 5 վկաներ, որոնցից առաջինը կհարցաքննվի Վլադիմիր  Գասպարյանը, ով Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ թիվ ՀԿԴ/0036/01/22 գործով հանդիսանում է  ամբաստանյալ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արևմուտքը Ռուսաստանի սահմանների մոտ կոնֆլիկտներ է հրահրում. Լավրով

Հաջորդը

Ուկրաինայում վիրավորված և սպանված ռուսների ոչ պաշտոնական թիվը կազմում է մոտ 110 հազար

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի  ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական …
Դիտել

Ցանկացած միջավայր դուք դարձնում եք առավել հանդուրժող, կառուցողական ու ստեղծարար. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ «Սիրելի կանայք, Սրտանց շնորհավորում եմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share