Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտիներում

Հուլիսի 8-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:

Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:

Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է եւս երկու աճյուն

Հաջորդը

ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Ռազմական դրությունը չեղարկվեց

Հայաստանում ռազմական դրությունը հանվեց: Որոշումն ընդունեց Ազգային ժողովը։ Ռազմական դրությունը հանելու մասին նախագծին կողմ քվերակեց 118 պատգամավոր, դեմ…
Դիտել

Ակնկալում եմ շարունակել տարածաշրջանային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը. Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share