Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում

Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:

Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:

Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ
տարվող աշխատանքների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:
Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է
հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի՝ իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:

Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող
նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքի մարզպետն այցելել է վթարից տուժածներին

Հաջորդը

Հիմա էլ սկսել են ՀԱՊԿ-ի փաստաբանությամբ զբաղվել

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող…
Դիտել

Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share