ՌԴ-ն ջանքեր չի խնայում խթանելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում. դեսպան

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե Ռուսաստանը ջանքեր է գործադրում, որպեսզի կյանքի կոչվեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Հենց այդտեղ ենք տեսնում երաշխիքները, որ էսկալացիաներ չեն լինի և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։ 

Մենք մշտապես շփման մեջ ենք գտնվում կողմերի հետ, ակտիվորեն առաջ ենք մղում խաղաղության օրակարգը, միջնորդական ծառայություններ ենք մատուցում»։

Ըստ դեսպանի՝ ԼՂ-ում գտնվող ռուսական խաղաղապահ կոնտինգենտը լուծում է իր առջև դրված խնդիրները՝ նպաստելու համար իրադրության կարգավորմանը, այդ թվում և Լաչինի միջանցքի բացմանը։  

Նա վստահեցրել է, որ ռուսական կողմը ջանք չի խնայում՝ խթան հաղորդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին տարբեր ձևաչափերում՝ այդ թվում և տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի շրջանակում, խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ 

«ՌԴ-ն բազմիցս ասել է և կրկնում է հաստատակամորեն, որ մենք պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։ Մենք նաև հանդես ենք գալիս հասարակությունների միջև երկխոսության ակտիվացման օգտին։

Աշխատանքը մշտապես տեղի է ունենում, մենք կողմերի հետ մշտական շփման մեջ ենք և հուսով ենք, որ այդ ջանքերը կտան արդյունքներ»,- ասել է նա։ 

Ըստ Կոպիրկինի. «Ռուսաստանը լրջորեն է վերաբերում այն ամենին, ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ դաշնակցային իր պարտավորություններին և ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը, որ այստեղ հաստատվի խաղաղության, անվտանգության, զարգացման դարաշրջանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում ընտրական գործընթացներ են և շատ հայտարարություններ պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից. ԱԳ փոխնախարար

Հաջորդը

Բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

Առնչվող նյութեր
Դիտել

Արարատ Միրզոյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 13-ին աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի…
Դիտել

ՏԻՄ ընտրություններ․ Իշխող ուժը պարտվեց Գյումրիում եւ Գորիսում

Երեկա Հայաստանի 9 համայնքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախնական արդյունքների Գյումրիում հաղթել է «Բալասանյան դաշինքը»,…
Դիտել

Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում

Այսօր Հայաստանի ՊՆ և Ֆրանսիայի ԶՈւ նախարարները գործակցության մասին նոր համաձայնագրեր են ստորագրել Երևանում։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, թե ինչպես է խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանում, թե ինչպես է խաղաղության պայմանագրով առաջարկվում լուծել ԼՂ կարգավիճակի հարցը: «Նման զգայուն թեմայի շուրջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share