Պետք է հաշվի առնել հակամարտության պատմական, իրավաքաղաքական ամբողջ նախապատմությունը. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ իր ամբողջ պատմության ընթացքում միշտ ինքնավար կարգավիճակ է ունեցել, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ անկախ պետություն։

Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր պատմությամբ ավելի հին է, քանի ԽՍՀՄ փլուզումը, մինչդեռ թվարկված միավորների հակամարտությունները ծագել են ԽՍՀՄ փլուզումից հետո։

Հետևաբար, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար լուծումներ փնտրելիս պետք է հաշվի առնի ամբողջ պատմական-իրավաքաղաքական հենքը, այլապես ցանկացած լուծում, որը հիմնված կլինի անհամեմատելի օրինակների վրա, կբերի խնդրի ավելի խորացման և չլուծման»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շախմատի ԵԱ-ի 6-րդ տուրում հաղթանակ են տոնել Մկրտչյանը, Սարգսյանը և Գաբոյանը

Հաջորդը

Այս տարի Երևան քաղաքում առնվազն 50 կմ ճանապարհ կկառուցվի

Առնչվող նյութեր
Դիտել

Շփման գծի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:  Այս մասին հաղորդում է…
Դիտել

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս ավարտվեցին այսօրվա բանակցությունները․ Տիգրան Աբրահամյան

Վերջը որևէ կառույց պաշտոնապես կհաղորդի՞, թե ինչպե՞ս, ի՞նչ արդյունքով ավարտվեցին այսօրվա բանակցությունները: ֆեյսբուքում գրել է«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար…
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share