Միրզոյանը և Խովաևը քննարկել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր

Մայիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին։

Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի առնչությամբ վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոռուպցիոն չարաշահումներ Իջևանի նախկին ղեկավարի մասնակցությամբ

Հաջորդը

Երևանի քննադատությունը ՀԱՊԿ հասցեին հակաարդյունավետ է. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ միացյալ…
Դիտել

Դիտարկում ենք ԵՄ-ի հետ գործընկերության հետագա խորացման հեռանկարը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է.  «Ողջունելով ձայների նման ճնշող մեծամասնությամբ Եվրոպական խորհրդարանի բանաձևի…
Դիտել

Ես էլ ձեզ հարցնում եմ՝ բա Դուք ինչո՞ւ չեք գալիս Թուրքիա․ Բաբկեն Թունյանը՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադարձել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե ինչո՞ւ է ԱԺ…
Դիտել

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանին աջակցելու համար

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն անդրադարձել է ապրիլին կայանալիք ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպմանը մի մի շարք մեղադրական հայտարարություններ հնչեցրել։ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share