Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե ինչ մակարդակի վրա են լինելու. Արմեն Խաչատրյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին։ Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը, թե «խաղաղության պայմանագրի» պարամետրերը հայ ժողովրդի համար կարող են ընդունելի չլինել, Խաչատրյանն ասել է. «Կարող է այնպիսի պայմաններ առաջադրեն, որոնք մեզ համար «կարմիր գծեր» են և ընդունելի չեն։ Շատ պարզ է։ Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որ իր շահերի համար ավելի բարենպաստ իրավիճակ ստեղծի, ինչը շատ դեպքերում մեզ համար ընդունելի չէ»։

Արմեն Խաչատրյանը նաև նշել է, թե Ադրբեջանի կողմից սադրանքներ միշտ էլ լինելու են. «Միշտ էլ լինելու են սադրանքներ, ուղղակի հարցն այն է, թե սադրանքներն ինչ մակարդակի վրա են լինելու։ Որ սահմանում մեկ-երկու անգամ կրակում են մեր դիրքերի ուղղությամբ, դա ևս սադրանք է, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիան հավելյալ միջոցներ կձեռնարկի, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշակոթողը. Չավուշօղլու

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ ներկա գտնվելու մայիսի 9-ի միջոցառումներին

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում ծանր հետևանքներ կունենա

Եվրոպական Միությունն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում, որ այդ երկրի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է…
Դիտել

ՌԴ Պետդուման հետաձգել է հայկական վարորդական իրավունքների ճանաչումը

ՌԴ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները…
Դիտել

Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հումանիտար օգնության մատակարարումն Արցախ խիստ սահմանափակ է. ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share