Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն արել ենք. ՀՀ ԱԺ նախագահը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին

Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքներին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը դժգոհ է, այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացել։

«Եվ բնական է, մենք դրանից հետևություններ ենք անելու, և արդեն անում ենք, արդեն արել ենք։ Մենք հիմա էլ ենք սպասում, որովհետև հարց կառաջանա՝ էլ ինչի՞ն սպասել, էլ ու՞ր սպասել, բայց եկեք ժողովրդական լեզվով օրինակ բերեմ․ պատկերացրեք, մենք ունենք ատրճանակ, որը չի կրակում, բայց այդ ատրճանակով մենք առնվազն կարող ենք, չգիտեմ, հարվածել, կամ ցույց տալ, որ մեզ մոտ ատրճանակ կա»,- ասել է Սիմոնյանը։

Դիտարկմանը, թե Ադրբեջանը լուրջ չի ընդունում այդպիսի «ատրճանակի» գոյությունը, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․

«Ես լիովին կիսում եմ այդ գնահատականը, ես լիովին կիսում եմ այդ գնահատականը։ Մենք հիմա խոսում ենք այն բանի մասին, թե ինչ անել, իսկ այսօր կտրուկ շարժումներ անելու, ես կարծում եմ, ճիշտ ժամանակը չէ։ Բայց գնահատականը լիովին կիսում եմ»։

Հարցին, թե ի վերջո ինչ է ուզում Ալիևը, որ մենք չենք տալիս բանակցություններով, և ուզում են վերցնել ուժով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանել է․

«Իրենք ամեն ինչ են ուզում, իրենք ուզում են, որ Հայաստանը չլինի, որ հայերը չլինեն, իրենք ուզում են, որ տարածաշրջանում լինեն իրենք եւ Թուրքիան, և այդ ուղղությամբ անում են ամեն ինչ։

Մարտավարությունը այսպիսին է․ հենց ինչ–որ բան ենք սկսում քննարկել, ինքը հրաժարվում է դրանից, մի քայլ առաջ է անում եւ այլ բան է ուզում, և այդ գործելաոճը զուգորդվում է ռազմական քայլերով, ռազմական ճնշման փորձերով»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին

Հաջորդը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Զելենսկին, այլ ոչ թե Արևմուտքը

Առնչվող նյութեր
Դիտել

Ապաշրջափակումը կսկսվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղուց․Օվերչուկ

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով տեղի են ունեցել հանդիպումներ, որոնց արդյունքում ձևավորվել է համապարփակ…
Դիտել

Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը. ՀՀ ԱԺ նախագահ

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը՝ մայիսի 9-ի առիթով. «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին…
Դիտել

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները նորից կթույլատրվեն

Այսօր՝ հունվարի 20-ին, ՀՀ Կառավարության նիստում որոշում կայացվեց վերացնել ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների արգելքը:Նախագծի ընդունմամբ ՀՀ Արդարադատության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share