ՀՀ 16 քաղաքացու ապօրինի միգրացիան կազմակերպելու համար քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ

2023 թվականի ապրիլի 28-ին հսկող դատախազը հաստատել է Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացիների ապօրինի միգրացիան կազմակերպելու վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում 2022 թվականի հունիսի 20-ին նախաձեռնված վարույթով՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ անօրինական միգրացիայի կազմակերպումը):

Վարույթի ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ 5 անձինք, նախնական համաձայնությամբ, 18 և 26 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, կազմակերպել են Հայաստանի Հանրապետության 16 քաղաքացու անօրինական միգրացիան Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանքը, չորսի նկատմամբ՝ գրավը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-ադրբեջանական գործընթացը Բլինքենի համար ունի կարիերայի ապագայի որոշակի արժեք․ Հակոբ Բադալյան

Հաջորդը

Շարունակվում են Սուրեն Պապիկյանի անակնկալ ստուգայցերը ՊՆ զորամասեր

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչություն հրավիրված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական…
Դիտել

Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար․Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների…
Դիտել

Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս 9 պաշտոնատար անձանց

ՀՀ դատախազությունից տեղեկացնում են, որ ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share