ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին

Մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Լաչինի միջնացքի ապաշրջափակման վերաբերյալ Արդադարդատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու որոշումը:

Վահե Գևորգյանը Լուիս Բոնոյին է ներկայացրել մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մանրամասները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հետ

Հաջորդը

ԼՂ-ի հետ երկխոսել ցանկացող Ադրեբաջանը այնտեղ ահաբեկչություն է իրականացնում․ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը պատրաստակամ է Օմանի հետ զարգացնել փոխգործակցությունը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարները ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, մասնավորապես` Կիրանց: Վարչապետը նախ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին,…
Դիտել

ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ վարչապետ

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Զվարթնոց…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի ՊԱԾ-ը հայտարարություն է տարածել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության վերաբերյալ։ Ադրբեջանը նրան մեղադրանք է առաջադրել մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share