ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են ՌԴ դեսպանին

Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանը և Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումների մասին։

ԱԳ նախարարի տեղակալները ևս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ դեսպանին

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներն ընդունել են Ֆրանսիայի դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ-ը Երևանից հարաբերությունների պարզաբանում է ակնկալում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում: Այդ մասին…
Դիտել

Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն․ Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի բակում հանդես է եկել ելույքով։ «Հիշում…
Դիտել

ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից որևէ ազդանշան չենք ստացել․ Սերգեյ Լեբեդև

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանը կազմակերպությունից դուրս գալու կամ իր մասնակցությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share