Հայ փրկարարներն ավարտել են իրենց առաքելությունը Սիրիայում

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը փետրվարի 13-ին ավարտել է Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ քաղաքում ծավալած որոնողափրկարարական աշխատանքները։ Փետրվարի 14-ին հայ փրկարարները ժամանել են Հայաստան:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Նրանց դիմավորեցին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Օդանավակայանում դիմավորելով փրկարարներին, Կամո Ցուցուլյանն անձամբ իր և Ներքին գործերի նախարարի անունից շնորհակալություն հայտնեց փրկարարներին՝ կատարած աշխատանքի և անձնուրաց ծառայության համար:

Աղետի գոտում շուրջ 7 օր տևած որոնողափրկարարական գործողությունների արդյունքում միջազգային որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը՝ համագործակցելով տեղի աջակցող և միջազգային այլ թիմերի հետ, փրկարարական տարբեր միջոցների կիրառմամբ փլատակներից դուրս բերեց զոհերի մարմիններ, տեղում իրականացրեց լայնածավալ որոնողական, առաջին բուժօգնության, կինոլոգիական խմբերով աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հալեպում գտնվելու կարճ ժամանակահատվածում հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներին զուգահեռ տեղի հայ համայնքի համար կազմակերպել և անցկացրել են ուսուցողական դաս՝ «Ինչպե՞ս գործել երկրաշարժի դեպքում» թեմայով:

Հայկական թիմի ղեկավարությանն ընդունել է Հալեպի նահանգապետը, ով իր երախտագիտությունն է հայտնել հայ փրկարարներին և նրանց հանձնել Հալեպի նահանգապետարանի շնորհակալագիր՝ ցուցաբերած աջակցության համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքեր

Հաջորդը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։  Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից,…
Դիտել

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է  17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share