Հակակոռուպցիոն դատարանում վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված կառուցակարգերի սահմանման նպատակով Ազգային ժողովի կողմից դեռևս 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունվել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու մասին օրենքները:

Օրենքը կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները, սահմանում է ուսումնասիրություն սկսելու հիմքերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը, ինչպես նաև կարգավորում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված այլ հարաբերություններ:

Գույքը համարվում է ապօրինի ծագում ունեցող, եթե չի հիմնավորվում օրինական եկամուտներով՝ անկախ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո ձեռք բերված լինելու հանգամանքից: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն իրականացվում է քաղաքացիադատավարական ընթացակարգերով:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմում ստեղծվել է պատասխանատու ստորաբաժանում՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում 2022 թվականին ստացվել է ընդհանուր 75 նյութ՝ 84 անձի հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելիության վերաբերյալ, որոնց առնչությամբ կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 77 որոշում, իսկ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով նախաձեռնվել է 2 ուսումնասիրություն։

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հակակոռուպցիոն դատարանում 2023 թվականի հունվարի դրությամբ վարույթ է ընդունվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 26-րդ հայցադիմումը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության մասնագիտական բարձր պատրաստավածությունն ապահովելու նպատակով նշված վարչության դատախազները պարբերաբար անցնում են վերապատրաստումներ՝ ինչպես տեղի այնպես էլ միջազգային փորձագետների կողմից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին</strong>

Հաջորդը

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման դեպքեր

Առնչվող նյութեր
Դիտել

Կանադայի արտգործնախարարը կայցելի Հայաստան. հայտնի է օրակարգը

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ հոկտեմբերի 25-ից 27-ը կլինի Հայաստանում՝ խորացնելու Կանադա-Հայաստան երկկողմ կապերը։ «Արմենպրես»-ի…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է մեր ուղղությամբ․Արման Թաթոյան

Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share