Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը․ Օհանյան

ՀՀ  ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նկատի ունենալով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, հավանական է համարում ցանկացած պահի բախումների սկսումը, այսինքն՝ ադրբեջանական կողմից ագրեսիան:

Օհանյանն այս մասին խոսել է խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ հարցին:

«Աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են նրա մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: Սա ասում եմ ոչ թե մեր ժողովրդին վախեցնելու, այլ նաև պատրաստակամության համար, որ ի վերջո պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,-ասաց Օհանյանը:

Հարցերին, թե որ ուղղությամբ կան կուտակումներ, ինչպիսի նպատակադրում ունի ադրբեջանական ԶՈՒ-ն, Օհանյանը նշեց, որ դրանց կարող է գնահատական տալ միայն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանությունն է:

«Տիրող  աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում է նրա մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իրավիճակում հավանական համարո՞ւմ է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ Օհանյանը պատասխանեց, որ ցանկացած միջպետական պայմանագիր պետք է վավերացվի ԱԺ-ի կողմից՝ հատկապես խորհրդարանական կառավարման երկրում:

«Խաղաղության գնում են մի քիչ էլ արժանապատիվ կեցվածքով՝ պահպանելով երկրի շահերը: Խաղաղության գնում են այն պայմաններում,  երբ հակամարտող պետությունները պայմանավորվել են միմյանց հետ դառնալ հարևան պետություններ՝ խաղաղ համակեցության պատրաստակամությամբ ապրելու: Արդյոք այս իրավիճակում Ադրբեջանի գործողոթյունները խոսո՞ւմ են նրա մասին, որ նրանք կարող են խաղաղ համակեցությամբ ապրել Հայաստանի Հանրապետության հետ»,-հարցրեց Օհանյանը՝ հիշեցնելով Ադրբեջանի կողմից հնչող պարտադրանքների, ճնշումների, պատերազմով վախեցնելու գործողությունների մասին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

Հաջորդը

Գործընթացը նման է փակուղայինի, դա մեծացնում է մարտական գործողությունների հավանականությունը. Տիգրան Աբրահամյան

Առնչվող նյութեր
Դիտել

Սահմանազատման հանձնաժողովները փաստաթուղթ են ստորագրել

2024 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով…
Դիտել

Սաուդյան Արաբիան վերաբացում է դեսպանատունը Սիրիայում

Սաուդյան Արաբիան հայտարարել է Սիրիայում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունը վերաբացելու մտադրության մասին։ Նրա գլխավոր խնդիրը կլինի «համատեղ արաբական մոտեցման»…
Սերժ
Դիտել

Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքնել է Բաքվի իրավապահների հայտարարությանը

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն այսօր արձագանքել է Բաքվի իրավապահների հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share