ԼՂ-ի հետ երկխոսել ցանկացող Ադրեբաջանը այնտեղ ահաբեկչություն է իրականացնում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին:

Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչի հետևանքով երեք օր առաջ զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին

Հաջորդը

ԶՈւ ռազմական տեխնիկայի շարասյունը չի անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով․ ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությանն անվստահության հայտնելու գործընթացը կախված է շարժման արդյունքներից․ Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե կառավարությանն անվստահության հայտնելու գործընթացն իրենց օրակարգում է և կախված…
Դիտել

Արգելվել է Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան

Արգելվել է Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան, տեղեկանում ենք Ռուսաստանի…
Դիտել

Ես նկատել եմ իմ աշխատակազմի թիրախավորման տարատեսակ դեպքեր. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի…
Դիտել

Դատախազությունը՝ Մհեր Սահակյանին անձեռնմխելությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share