Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ. Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այս շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Ոչ ոք շահագրգռված չէ, որ այն զարգանա՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, առավել եւս` Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Քանի որ հարցի մյուս կողմն այն է, որ եթե ապրենք խաղաղ և բարեկամաբար, այդ դեպքում մենք պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար ոչ միայն անվտանգության ոլորտում, ես նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, ինչը, իհարկե, Ղարաբաղում մարդկանց ամենաշատն է պետք», – ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման հետ:

«Մենք ամեն ինչ անելու ենք տարածաշրջանում նորմալ հարաբերությունները վերականգնելու համար», – նշել է է Պուտինը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը բանակցություններ կվարի դաշնակիցների հետ Կիեւի օգնության առիթով

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 8-ին տեսակապի ռեժիմով բանակցություններ կվարի «յոթնյակի», ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարների հետ Ուկրաինայի հետագա…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում

Հաագայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: Վարչապետին դիմավորել է Միջազգային հարաբերությունների նիդերլանդական…
Դիտել

Կառավարությունը պետք է հրապարակի սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթը․Արման Թաթոյան

Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը…
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունը․ «Օրերս Ադրբեջանի իշխանությունները ի դեմս Մշակույթի նախարարի հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share