«Իրենք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը». Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարություններին, թե ողջունում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված երրորդ երկրների ջանքերը․ «Դա նրանք միշտ ասում են, որ եթե ուրիշները կարող են հարցն ինչ-որ ձևով լուծել, իրենք միայն կողմ կլինեն։ Բայց հարցն այն է, որ այդ հարցը պետք է լուծեն իրենք՝ ռուսները։

Իրենք պետք է այդ հարցը լուծած լինեին։ Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք. նրանք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը։ Այստեղ է գտնվում ռուսական զորախումբը՝ 102-րդ ռազմաբազան, և այդ ամեն ինչը՝ մեր պայմանագրերն այս իրավիճակին էին միտված։ Դուք ո՞ւր եք, ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում։ Եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն դրա մասին ասել և, միգուցե, միասին նստել, ելքեր գտնել։ Բայց տեսնում ենք այն, ինչ տեղի է ունենում»,- ասել է Ալեն Սիմոնյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի արտադրության դեպք

Հաջորդը

Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ պաշտպանության նախարարները ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթեր կստորագրեն

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները Մինսկում կքննարկեն ռազմական անվտանգությանը սպառնացող վտանգներն ու ճգնաժամային արձագանքման բարելավումը․ այս մասին հայտարարել է…
Դիտել

Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը նոր էսկալացիայի վտանգ…
Դիտել

Իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ. ՔՊ կուսակացության վարչության կազմը փոխվել է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել է քվեաթերթիկների վերահաշվարկ։ Ճշգրտումների արդյունքում թեկնածուների առաջին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share