Դանակահարել է ընկերոջը

Մարտի 8-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնում է Հայանիստ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկը, որտեղ դանակահարված մարդ կա:

Մասիսի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 16.20-ի սահմաններում նշված տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 53-ամյա տանտերն ու երևանցի 40-ամյա ընկերը, այդ ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակով երեք անգամ խփել է հայանիստցու թևին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը մայրաքաղաքի Երկաթուղայինների 5-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ վիճաբանության ժամանակ 53-ամյա ընկերը դանակի փայտե բռնակով խփել է իր ծնոտին, ինչից հետո ինքը խլել է դանակն ու հարվածներ հասցրել նրա թևին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 40-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքացիական անձանց կողմից զինվորական համազգեստ կրելու համար պատասխանատվություն կսահմանվի

Հաջորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել.ԱՆ

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Առողջապահության նախարարությունից հայտնում…
Դիտել

Արցախի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման…
Դիտել

Մարդկանց շեղելու վարկածը չեմ ուզում բացառել․Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Երեկվանից Երեւանում եւ Շիրակի մարզում լարված իրավիճակ է ստեղծվել կապված հայ ռազմագերիների հերթական խմբի վերադարձի մասին կեղծ լուրի…
Դիտել

Այդ օրը Պուտինը վառեց ռուսական արնաթաթախ պետականության կրախի խարույկը․ Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը․ «Ժամանակակից աշխարհի ողբերգությունը սկսվեց Մյունխենի անվտանգության համաշխարհային ֆորումում Պուտինի ելույթով, որտեղ Պուտինը ցարերի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share