Բաքուն շարունակում է ագրեսիան. Արցախի պետնախարար

Արդեն 102-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է. առցանց ասուլիս են անցկացրել Արցախի պաշտոնյաները: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, անդրադառնալով ադրբեջանական «ինտեգրացիա» կոչված թեզին, նկատել է, որ նախկինում էլ այն երբեք իրողություն չի եղել և այժմ էլ արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը բացառված է:

Պետնախարարը նկատել է, որ Բաքուն շարունակում է ագրեսիան, քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ:Այս մասին հայտնում է Լուրերը:

«2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած՝ ձեր աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի ու ժամանակների հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային պարզ իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր, միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանը ամեն օր և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը բացասական իմաստով»,- ասել է Արցախի պետնախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տղամարդը սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը․ նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Ալեքսանդր Պետրակովի նախախաղային մամուլի ասուլիսը՝ մարտի 24-ին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ում քննարկվել է լիբանանահայ համայնքի խնդիրները

Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հատուկ բանագնաց, Երիտասարդության և մարմնակրթության հարցերի նախարարի…
Դիտել

Լաչինի միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորին Արցախ մուտքը թույլ չտալու ռուս խաղապահների գործողություններին նշելով, որ…
Դիտել

Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր

Հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share