Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքորոշումից և վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Չնայած դեկտեմբերին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելուն և այն խոչընդոտներին, որոնք ստեղծում է Երևանը, Ադրբեջանը հավատարիմ է մնում բանակցային գործընթացին», – ասել է նա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Լեո Դոկերտիի հետ հանդիպմանը։

Ըստ ադրբեջանական ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա վիճակը և Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արտավազդ Փելեշյանն այսօր նշում է 85-ամյակը

Հաջորդը

Հաագայի դատարանը հրապարակեց Լաչինի վերաբերյալ որոշումը

Առնչվող նյութեր
Դիտել

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք…
Դիտել

Ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո՝ որոնցով անցնում են․ Արարատ Միրզոյան

Այն, ինչ կա Հայաստան-Ադրբեջան բանակցային սեղանին, բավական հրապարակային ու թափանցիկ է; Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ…
Դիտել

«Հայերի արյունն ենք թափել»․ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը հեռախոսով դիմել էր իր հետևորդներին

Ադրբեջանական բանակի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախլիման օղլու Ախունդովը, որին 3 օրվա որոնումներից հետո այսօր հայտնաբերել էին Սյունքի մարզի…
Դիտել

Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել և առանձնազրույց են ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում։ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share