Արցախի նախագահն ընդունել է պահեստազորի սպաների միության անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պահեստազորի սպաների միության անդամներին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։

Երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։

Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին, քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։

«Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են Արցախի Հանրապետության հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։

Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարեկների գործունեությանը միջամտելու դեպքեր Շիրակի մարզում․ երկու անձի մեղադրանք է ներկայացվել

Հաջորդը

Գերմանիայի նախագահը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված բարեփոխումները

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆրանսիայի Սենատում կոչ են արել Հայաստանին CAESAR հրետանային զենք մատակարարել

Ֆրանսիայի սենատի պաշտպանության հանձնաժողովում լսումներ են եղել երկրի 2024թ. ռազմական բյուջեի և Ֆրանսիայի ռազմական արտահանումների վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվել…
Դիտել

Արտակ Դավթյանը հնարավոր է նորից նշանակվի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին…
Դիտել

Բացահայտվել է մարդկանց առևտրով զբաղվող հանցավոր խմբավորում

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Կաբարդինո-Բալկարիայում մարդկանց թրաֆիկինգով զբաղվող հանցավոր խմբավորում է բացահայտել։ 5 հոգանոց խումբը 2010-2019 թվականներին ՌԴ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share