«Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն». Միրզոյան

«Իմ գնահատականը միանշանակ է՝ բավական կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասներ ներկայացնելով օրերս Մոսկվա այցից։

Նրա խոսքով՝ քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի. «Ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին․ եթե կհիշեք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է միջացնքով երկկողմ երթևեկությունը։ Եվ ահա, այս երկու երկրները անելիքներ ունեն միջանցքը բացելու հարցում»։

Միրզոյանը նշեց, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը. «Այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Օտար ներկայությունը չի կարող ապահովել խաղաղություն և կայունություն տարածաշրջանում». Իրան փոխարտգործնախարար

Հաջորդը

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ 2023թ․ Եվրոպայի…
Դիտել

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ և շնորհավորել նրան երկրի  ղեկավարի պաշտոնում…
Դիտել

Մենք ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ հետ փոխգործակցության նոր հնարավորութուններ. Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ…
Դիտել

Նիկոլ Փաշինյանը Իրակլի Ղարիբաշվիլիին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share