Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր շահագործման է հանձնվել «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապերտեզի»-ի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս տիկին Հակոբյանին տեղեկացրել է, որ շենքը կառուցվել է «Hilfe fuer Armenian» հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը գործում է 1988 թվականից։

Մինչ պաշտոնական արարողության մեկնարկը՝  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

Միջոցառմանը ներկա են գտնվել հիմնադրամի նախագահ Զենո Գեյսելերը,  բարերարներ Մայք և Ռոմի Բարոնյանները, Ջիուզեպպե Պինո Չիաչիոն, ով մեծ ներդրում ունի շենքի  կառուցման գործում և հենց այդ պատճառով էլ մանկապարտեզը անվանակոչվել է նրա անունով։ Մասնակցել են նաև  պաշտոնատար այլ անձինք։

Նազելի Բաղդասարյանն, իր գոհունակությունը հայտնելով բարերարներին, նշել է, որ նրանք պատրաստակամություն են հայտնել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրենց մասնակցությունն ունենալ մարզում ևս մեկ մանկապարտեզի կառուցման գործին` միանալով պետության 500 մանկապարտեզ կառուցելու հանձնառությանը:

Համայնքի հին մանկապարտեզը երբևէ սեփական շենք չի ունեցել, 44 տարի գործել է տարբեր հասցեներում: 2020թ-ին վերջապես հիմք է դրվել նոր շենքի կառուցմանը: 300 քառ. մ. տարածք ունեցող մանկապարտեզը նախատեսված է 3-5 տարեկան 30 երեխայի համար: Կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում

Հաջորդը

Միջազգային հանրությունը և կառույցները պետք է հստակ և հասցեական արձագանքեն. Արմեն Սարգսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի…
Դիտել

Լիճքի հանքի շահագործման վերաբերյալ հանրային լսումները տապալվեցին

Այսօր մեղրեցիները փակել են համայնքապետարանի շենքի մուտքը․ նրանք դեմ են Լիճքի հանքի շահագործմանը։ Մեղրեցիների հետ հանդիպման ժամանակ  համայնքապետ…
Դիտել

Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share