Ամփոփվել են Զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները (տեսանյութ)

Ամփոփվել են Զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները

Մարտի 3-ին ամփոփվել են ՀՀ զինվորական դատախազության 2022 թվականի աշխատանքները:

Գլխավոր դատախազի հրավերով ամփոփմանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար և հույս հայտնել, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը երկուստեք օգտակար կլինեն:
«Մեր աշխատանքը միտված է մեկ նպատակի՝ նեցուկ լինել կարգապահ, ամուր և ուժեղ բանակ ունենալու տեսլականին», – ընդգծել է Աննա Վարդապետյանը և կարևորել զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի՝ ինչպես զինվորական կրթական հաստատություններ, այնպես էլ զորամասեր այցերը, որոնց նպատակն է քննարկման ձևաչափով ցույց տալ թույլատրելի և անթույլատրելի վարքագծի սահմանը, ինչպես նաև այն բոլոր անբարենպաստ հետևանքները, որոնք կառաջանան անթույլատրելիի սահմանը հատելու դեպքում: «Սա է Զինվորական դատախազության հիմնական փիլիսոփայությունը. առաջնահերթ՝ կանխել, իսկ չհաջողելու դեպքում՝ իրականացնել պատժողական գործողություններ»,- շեշտել է հանրապետության գլխավոր դատախազը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, կարևորել համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ ու ամուր բանակ ունենալուն: «Այս համատեքստում, շատ կարևոր է, որ մեր համագործակցությունը բերի նրան, որ կարողանանք կանխարգելիչ քայլեր կատարել և ոչ թե արդեն տեղի ունեցածին տանք քրեաիրավական գնահատական: Սպայի պատիվն առաջին հերթին կարգապահ լինելն է: Այս ճանապարհին պետք է բոլոր տեսակի հանցագործությունների, դրանց նախնական դրսևորումների նկատմամբ լինենք խիստ անհանդուրժող, բայց, միևնույն ժամանակ, օգնենք ամեն կերպ, որ մեր գործընկերներն իրենց պարտականությունների մեջ չթերանան ու մենք չունենանք այն ցավալի դեպքերը, որոնք արձանագրվել են», – ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և բանակում ոչ կանոնագրքային հարաբերություններն արմատախիլ անելու հարցում կարևորել ՊՆ ռազմական ոստիկանության համագործակցությունը Զինվորական դատախազության հետ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունները:

Ամփոփման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն անդրադարձել են մի շարք հարցերի, քննարկել համագործակցության զարգացման ձևաչափը, այդ թվում՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը</strong>

Հաջորդը

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Երասխի կրակոցների կապակցությամբ քրեական վարույթ է հարուցվել

2023թ. հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, հակառակորդի մարտական դիրքերից, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով,…
Դիտել

Լարսի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար

ՆԳ փրկարար ծառայությունից տեղեկացնում են,, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից…
Դիտել

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա գործակցությանն առնչվող հարցեր 

Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու…
Դիտել

Մայր Աթոռի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share