ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, նախաձեռնել է անվանի հայերի հետ հանդիպումների շարք

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Վաշինգտոնի հայ համայնքի հետ գործակցությամբ, նախաձեռնել է անվանի հայերի հետ հանդիպումների շարք, որի նպատակն է հաջողության հասած մարդկանց պատմություններով ոգեշնչել հատկապես երիտասարդներին։ Այս շարքի առաջին ընդունելությունը տեղի ունեցավ ս․թ․ մարտի 12-ին՝ ի պատիվ առողջապահության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան միցանակակիր, հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանի։

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես հայ համայնքի, այնպես էլ՝ ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների, դիվանագիտական կորպուսի, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, ԱՄՆ բուհերի ուսանողներ։
Ընդունելության պաշտոնական հատվածի բացումը կատարեց դեսպան Մակունցը՝ ներկայացնելով Արտեմ Փաթափությանի անցած ուղին: Դոկտոր Փաթափությանն իր խոսքում անդրադարձավ իր կյանքի պատմությանը, կիսվեց նվաճումներին հասնելու ճանապարհին հանդիպած դժվարություններով ու հաջողություններով, պատասխանեց ներկաների հարցերին։

Միջոցառման ընթացքում Շամասյան քույրեր տրիոյի կատարմամբ հնչեցին աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ

Հաջորդը

Օդում ճախրելու մարդու անհավանական երբեմնի ցանկությունը վաղուց իրականություն է (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ազգային ժողովը ռազմագերիների մասին հայտարարություն է ընդունել

Հայաստանի խորհրդարանը 120 կողմ, առանց դեմ և ձեռնպահ ձայների ընդունեց «Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Նասրուլլո Մախմուդզոդային է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Մայիսի 17-ին կայացել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի…
Դիտել

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ ԵԿՄ առաջին համագումարում

Հ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 1993թ․ ԵԿՄ առաջին համագումարի ժամանակ․ Նախագահը խոսել է անկախության ճանապարհի և այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share