ԱՀ նախագահը պետնախարարի պաշտոնն առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին

Արցախի նախագահը պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին: Այս մասին նշված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։ Առաջարկը կատարվել է՝ հաշվի առնելով գլխավոր դատախազի մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը:

ԱՀ Նախագահը տեղեկացրել է, որ նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային մարմինների և արտաքին գործերի նախարարության:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արցախի նախագահի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվել է պետական նախարարի պաշտոնից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուբեն Վարդանյանն ազատվեց պաշտոնից

Հաջորդը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի…
Դիտել

Խաղաղություն չի´ կարող լինել պարտադրված նվաստացուցիչ պայմաններով. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց…
Դիտել

Արայիկ Հարությունյանը դադրեցնում է նստացույցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դադրեցնում է նստացույցը։ «Հարգելի՛ հայրենակիցներ,Ի շարունակություն հուլիսի 17-ին հայտարարած որոշմանս՝ Վերածննդի հրապարակում մեկնարկած…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացների հանդիպումից

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share